Սեպտեմբերի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։
Բերման են ենթարկվել Երևանի բնակիչ 22-ամյա Յուրիկ Բադալյանը և Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Արսենյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և պարզվել է, որ կրակոցներ արձակողները նշված վայրից այնուհետև «Jaguar» մակնիշի ավտոմեքենայով փորձել են հեռանալ, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց բռնել և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Բերման ենթարկվածներից Ա. Արսենյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։
Մեր տեղեկություններով՝ Վահագն Արսենյանի եղբոր որդու նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառվել, դատավորը մերժել է ներկայացված միջնորդությունները։

Բաց մի թողեք
Կոկոն արտահանձնվել է Հայաստանին․ Լուսանկար
Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից բռնագանձել գույքեր, շուրջ 1,6 միլիարդ դրամ. Լուսանկար