«Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Արցախի պետական ինստիտուտները լուծարել, այդ թվում նաեւ ՀԱԵ Արցախի թեմը ոչնչացնել` թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսին տիրադավների շարքը ներքաշելով: Վրթանես եպիսկոպոսը կտրվեց հոտից, ոչ մի ձեւով չի արձագանքում Արցախի եկեղեցիների մասին ադրբեջանական հայտարարություններին:
«Հրապարակ» թերթը գրում է. Այդ հայտարարություններին չեն հակադրվում նաեւ արցախյան կառույցներն ու պետական մարմինները, որոնց կոտրել ու ոչնչացրել է Փաշինյանը: Արձագանքում են միայն անհատ արցախցիները, այն էլ՝ հաշվեհարդարի հեռանկարն աչքի առաջ ունենալով:
Այլեւս հույս չկա, որ պետական այս տեռորի պայմաններում Արցախի նախագահ կամ Արցախի ԱԺ նախագահ կարող է ընտրվել, իսկ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Բաղունցը որոշ պատգամավորների հետ միասին ուղղակի ջրի տակն է անցել, թե` Փաշինյանը մեր հետեւից էլ կգա: Երբ նրանց հարցնում են՝ իսկ ի՞նչ եք արել, որ վախենում եք, պատասխանում են, թե նա առանց հիմքի էլ է մարդկանց կալանավորում։


Բաց մի թողեք
ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ Լուսանկար
Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց
Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու