Դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն: Մրցույթն անցկացվելու է 2027 թվականի հունվարի 15-ից հետո՝ Գլխավոր դատախազության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):
Փաստորեն, ամենապրեստիժնի համարվող, բարձր վարձատրությամբ ստորաբաժանումում կան թափուր հաստիքներ եւ դատախազության մյուս կառույցներից ոչ ոք չի ցանկանում տեղափոխվել ու աշխատել այս վարչությունում։ Այսինքն, ներքին մրցույթով չեն համալրում թափուր հաստիքները եւ անգամ մյուս իրավապահ համակարգերից չեն կադրեր ընդունում, այլ փողոցից իրավաբաններ են ընդունում։
Ի դեպ, դատախազ նշանակվելու պահանջներն էլ շատ մատչելի են՝ ընդամենը իրավաբանական կրթություն պետք է ունենա, նախկինում դատված չլինի եւ դատախազ աշխատելուն խոչընդոտող հիվանդությամբ հիվանդ չլինի։ Իսկ դատախազների բաց մրցույթին կարող է մասնակցել ՀՀ այն քաղաքացին, որն ունի «բարձրագույն իրավագիտական կրթություն (ստացված Հայաստանի Հանրապետությունում կամ արտերկրում՝ ճանաչված համապատասխան կարգով), տիրապետում է հայոց լեզվին և ունի բարձր բարոյական հատկանիշներ»:

Բաց մի թողեք
Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ անկախության 35-ամյակը. Լուսանկար
Պետք է տեղի ունենա հարատև պետության ռազմավարության իրագործումը՝ ազատ և երջանիկ Հայաստանի տեսլականով
Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում