Մարդու լեզուն չի էլ պտտվում, որ Տարոն Չախոյանին, Վահագն Ալեքսանյանին, Կոնջորյանին, անգամ էդ թոփթազա, դեռ ծպտուն չհանած Նարեկ Բաբայանին, որը Չարենցավանի ավագանու աթոռից հայտնվել է պատգամավորական բազկաթոռին, ինչ-որ բանում մեղադրի։
Հրապարակ թերթը գրել է․ Ինչպե՞ս մեղադրես, երբ իրենց առաջնորդը, իրենց պատգամավոր դարձրած անձը, երկրի ղեկին նստած պաշտոնյան անձամբ է հրահրում այս կռիվները։ Ոչ միայն հրահրում է, այլեւ ողջունում ու խրախուսում բռնությունը, հայտարարելով՝ «աթոռով ա, թե ինչով ա՝ ողջունում եմ, աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա բոլոր գործողությունները»։
Իսկ ի՞նչ «գործողություններ» են արել ՔՊ խմբակցության անդամները, որ այդքան գոհ է եւ խրոխտ տոնով ողջունում է այս խուլիգանախմբին խորհրդարան լցրած անձը՝ Ջերմուկի սա՞րն էին ազատագրում, Սեւ լճի տարածքից կամ Սոթքի՞ց էին դուրս շպրտում մեր սահմանը հատած թշնամուն, Շաքի ներխուժած զինված հրոսակի՞ն էին վնասազերծում, Գորիս-Կապան ճանապարհի՝ մեզնից խլված հատվա՞ծն էին հետ բերում։ Թե՞ լկտիացած Ալիեւին ու նրա օգնական Հաջիեւին էին սաստում։ Դուք, որ անգամ խոսքով չեք կարողանում հակադարձել հային նվաստացնող, հայկական մշակութային արժեքները քարուքանդ անող, հայի պատմությունը յուրացնող թուրքին, այդ ի՞նչ հերոսություն եք արել։ Ընդամենը խորհրդարանում հարձակվել եք ընդդիմության վրա։ 21-րդ դարում ոչ թե մտքով, խելքով, գիտելիքով եք հաղթել ձեր ընդդիմախոսներին, այլ փորձել եք բռունցքներով ճնշել։ Ձեզնից ո՞ր մեկը դրսում դեմառդեմ կհանդիպի որեւէ ընդդիմադիրի ու կկարողանա ձեռնամարտի բռնվել։ Դուք ո՛չ ֆիզիկական ուժով եք ունակ հաղթելու, ո՛չ խելքով, ո՛չ հայրենասիրությամբ։ Ձեր՝ ձախողակների ու ապաշնորհների թիմը հազիվ էլ ցուցադրական ծեծկռտուք հրահրի։


Բաց մի թողեք
Վարչական միավորները պետք է հոգան միայնակների թաղման ծախսերը. Լուսանկար
Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր…
Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար