Կենտրոնական բանկը հայտարաություն է տարածել․
«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ը, տեխնիկական աշխատանքների կատարման հետևանքով հնարավոր է ժամանակավորապես հասանելի չլինեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը (https://www.cba.am) և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը:
Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը»:


Բաց մի թողեք
Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կհաստատի Հունգարիային հատկացվելիք 10 միլիարդ եվրոյի չափով հետհամավարակային վերականգնման միջոցները
Ֆրանսիան 2027 թվականին կբացի պաշտպանության ոլորտում արհեստական բանականության միջազգային կենտրոն
Եվրոպային սպառնում է ճգնաժամի տարածման վտանգ, եթե պարտատոմսերի շուկայում անկայունությունը շարունակվի