Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի շուրջ քաղաքական տարաձայնությունները շարունակվում են։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանությունների առաջ մղած սահմանադրական փոփոխությունները հանրային աջակցություն չունեն, իսկ դրանց բովանդակության շուրջ մտահոգությունները շարունակում են մնալ օրակարգում։
Խոսելով նոր Սահմանադրության նախագծի մասին՝ ընդդիմադիր պատգամավորը այն անվանել է «ալիևյան սահմանադրություն»՝ պնդելով, որ հանրության շրջանում նման փաստաթուղթը որևէ աջակցություն չունի։
«Մեզ հետ նման լեզվով խոսելն անընդունելի է, և այդ ճանապարհով որևէ արդյունքի չեն հասնի»։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
Աբրահամյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժն արդեն իսկ բախվել է տարբեր ճնշումների, սակայն դա չի փոխել իր դիրքորոշումն ու հետագա պայքարի պատրաստակամությունը։
Նա հիշեցրել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն այս պահին ազատազրկված է՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելու իր դիրքորոշման համար։ Պատգամավորը նաև մատնանշել է նախընտրական շրջանում, ընտրությունների օրը և դրանից հետո, իր գնահատմամբ, վարչական ռեսուրսի կիրառման ու բռնաճնշումների դեպքերը։
«Մեր անցած ճանապարհը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե ինչ քայլեր կձեռնարկեն մեր դեմ, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի»,– նշել է Աբրահամյանը։


Բաց մի թողեք
Հարյուր հազարավոր ցուցարարներ Եվրոպայի փողոցներում, սոցիալական ճգնաժամը խորանում է
Պատերազմում ձեռք բերած առավելությունները Բաքուն այժմ ձգտում է ամրապնդել դիվանագիտական հարթակներում՝ մեծացնելով իր քաղաքական ազդեցությունը
Սահմանադրության փոփոխությամբ էլ դեռ պարզ չէ՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ