05/11/2026

EU – Armenia

Թրամփի ռազմական նախագծերը վտանգի տակ են դեմոկրատների հաղթանակից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական նախագծերը կարող են ֆինանսավորման դժվարությունների հանդիպել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո. այս մասին հաղորդել է Axios-ը՝ հղում անելով «TD Cowen Washington Research Group»-ի վերլուծաբաններին։

«Կրճատման ենթակա» նախաձեռնությունների շարքում են «Ոսկե գմբեթը» և «Ոսկե նավատորմը»։ «Թրամփի ապրանքանիշով նախագծերը մեռած են», – նշվում է հոդվածում։

Դեմոկրատների հաղթանակից հետո 1.5 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեի հաստատման հեռանկարները այժմ քիչ հավանական են։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Ամերիկացիները ընտրել էին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և Սենատի 35 ներկայացուցիչներին։ Քվեարկությունից առաջ հանրապետականները նեղ մեծամասնություն էին կազմում ստորին պալատում՝ 218 տեղ դեմոկրատների 214-ի դիմաց։

Նոյեմբերի 5-ի առավոտյան դրությամբ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում զբաղեցնում էին 240 տեղ, իսկ հանրապետականները՝ 147։ Վերին մարմնում կլինեն 54 դեմոկրատ սենատոր և 44 հանրապետական։ 2026 թվականի ընտրություններում նահանգապետի պաշտոնում հաղթեցին 28 դեմոկրատներ՝ 20 հանրապետականների համեմատ։