21-րդ դարում 63 տարեկանը չի կարելի համարել ծերություն, իսկ այդ տարիքի մարդիկ դեռևս ունեն ակտիվ կյանքի և տնտեսական գործունեության զգալի ներուժ։
Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կյանքի միջին տևողության վերաբերյալ ուսումնասիրություններն ու սպասումները նույնպես վկայում են, որ 63 տարեկանը ծերության սահման չէ։
Փաշինյանն ընդգծել է, որ հասարակության մեջ թոշակառուի կարգավիճակով մարդկանց բնորոշելը հաճախ նպաստում է նրանց տնտեսական ակտիվության նվազմանը։ Վարչապետի գնահատմամբ՝ անհրաժեշտ է փոխել այդ ընկալումը և ընդգծել, որ 63 տարին լրացած և ավելի բարձր տարիքի քաղաքացիների առջև դեռևս կյանքի բազմաթիվ հնարավորություններ կան։
Նա նշել է, որ կարևոր է այդ տարիքային խմբի ներկայացուցիչների համար ապահովել հնարավորինս ակտիվ, բովանդակալից և լիարժեք կյանք։


Բաց մի թողեք
Միրզոյանը՝ գերիների մասին
Փաշինյանը հայտարարել է, թե երբ Հայաստանը կարող է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար
Կբացվի, թե՞ ոչ հայ-թուրքական սահմանը