15/11/2026

EU – Armenia

Հայտնի ֆուտբոլիստն ամուսնալուծվել է. Լուսանկար

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Դանի Ալվեստը, ով ժամանակին հանդես է եկել բրազիլական հավաքականում եւ մի շարք հեղինակավոր ակումբներում՝ «Յուվենստուս», «Բարսելոնա», «ՊՍԺ», կնոջից՝ Ժոանա Սանսի հետ ամուսնալուծվելու հայց է ներկայացրել դատարան։

Այս մասին հայտնում է լրագրող Խավի Օյոսը։

Զույգը, հիշեցնենք, որ ամուսնացել էր 2017 թվականին, 2025 թվականին ծնվել էր նրանց դուստրը՝ Հուլյեթան։ Պատճառն այն է, որ բրազիլացի մարզիկը տարվել է կրոնական ինչ որ ուղղությամբ, որի պատճառով բավարար ուշադրություն չի հատկացնում ընտանիքին։

Լրագրողը կապ է հաստատել Ժոանա Սանսի հետ եւ այդ մեկնաբանությունը նա է արել։ Նախկին մարզիկը ներկայումս համաշխարհային ճամփորդության է մեկնել եւ իրականացնում է կրոնական քարոզչություն։ Նա դարձել է քարոզիչ։ Ու հենց դա էլ, ըստ Խավի Օյոսի, պատճառ է դարձել ամուսնալուծության պրոցես սկսելու համար։

Հայտնի ֆուտբոլիստն ամուսնալուծվել է