«Նոր Հաճնում դեկտեմբերի 13-ի ընտրություններում հայտ ներկայացրած «Գործարար» կուսակցության 29 թեկնածուից 3-ն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:
«Հրապարակ» թերթը գրում է. Պատմեցին, որ առաջադրվելուց հետո իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, փոշմանել են, դուրս եկել պայքարից: Հնարավոր է, որ եւս 2 թեկնածու ինքնաբացարկ ներկայացնի: «Գործարարի» համայնքապետի թեկնածու Վարդան Պապյանին հարցրինք՝ ինչո՞ւ են իրենց թեկնածուներն ինքնաբացարկ նեկայացրել։
«Տեղեկությունը կճշտենք, տեսնենք` ովքեր են, եթե ինքնաբացարկ անող էլ լինի, մենք հաշտ ենք դրա հետ: Դե, երեւի որոշել են չպայքարել: Կեղտոտ խաղեր են խաղում, մարդիկ կան, որ ուզում են անձնականացնեն ընտրությունները ու հարազատների մեջ խժդժություն են գցում: Դրա հետ կապված կարող են լինել 1 կամ 2 հոգի, կեղծ լուրեր են տարածում:
Մի քանի հոգու ընտանիքում միտումնավոր խնդիրներ են առաջացրել, բայց ովքեր էլ որ իրենց մեջ ուժ կգտնեն՝ կհասկանան, որ ընդհանուրի շահն իրենց հարաբերություններից կարեւոր է: Մանիպուլյացիաներ են անում, որ խանգարեն եւ խաթարեն, բայց չի ստացվելու»:
Թիվ 28 ԸԸՀ նախագահը հաստատեց, որ 3 դիմում են ստացել»։



Բաց մի թողեք
Երեւանի սպիսատ արված ավտոբուսները տանում են Հրազդան
Ուշագրավ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը․ Աբառոտկայի մեծ վարպետը
Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում