20/11/2026

EU – Armenia

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 4-ին ազգությամբ արաբ անձը շրջանցել է Նոյեմբերյանի Պտղավան բնակավայրի տարածքը եւ Դեբեդ գետով լողալով` փորձել է մուտք գործել Վրաստանի տարածք։

«Հրապարակ» թերթը գրում է. Սակայն ՀՀ սահմանապահները կանխել են ապօրինի սահմանահատումը։ Տղամարդը կալանավորվել է։ Հոկտեմբերի 4-ին սահմանը հատած արաբի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել։

Նա նաեւ պաշտպան ունի` Անահիտ Ասատրյանը: Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ իրավունք չունի որեւէ տեղեկություն տրամադրելու․ գործը կգնա դատարան, մանրամասները հայտնի կդառնան։