17/08/2026

EU – Armenia

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար

Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները:

Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը:

Ալեքսանյանի լիազորությունները կասեցված էին եղել, քանի որ նա, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը և դատավորի օգնական Թամարա Պետրոսյանն անցնում են քրեական գործով:

Blog Image