Եվրոպական Միությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը, «Die Welt»-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Այս աշնանը ես կներկայացնեմ պատերազմի սկզբից ի վեր ամենածավալուն պատժամիջոցների ցանկը։ Եթե այն ընդունվի, պատժամիջոցների տակ գտնվող ռուս անհատների, ընկերությունների և կազմակերպությունների թիվը անմիջապես կաճի մեկ երրորդով։ Ճնշումը պետք է մեծանա, մինչև Ռուսաստանը չավարտի պատերազմը»,- ասել է Կալլասը։
ԵՄ ԱԳ նախարարը նաև մեկնաբանել է ԱՄՆ պատժամիջոցները՝ նշելով, որ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը, որը Սենատում նախաձեռնել է Գրեհեմը, հույս է ներշնչում, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները կմերձենան այս հարցում»։
Նա ընդգծել է, որ «Ռուսաստանն արդեն թանկ է վճարել ԵՄ պատժամիջոցների համար. դրանք ռուսական ռազմական մեքենային արժեցել են ավելի քան մեկ տրիլիոն եվրո»։

Բաց մի թողեք
ԵՄ կոմիտեի ղեկավարին անանուն աշխատակիցները մեղադրում են «վրդովեցուցիչ ստերի» մեջ. Լուսանկար
Մակրոնի վերջնական բյուջեն կախված է Լը Պենի աջակցությունից…
ԵՄ նախարարները քննարկում են արտակարգ միգրացիայի վերաբերյալ նոր միջոցառումներ