17/08/2026

EU – Armenia

Թրամփը գոհ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված համաձայնագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը։

«Շատ ուրախ եմ, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջապես ստորագրել են համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

ԱՄՆ առաջնորդը կարծում է, որ այս համաձայնագիրը վկայում է Մերձավոր Արևելքի երկրների համախմբվածության մասին։

Նա երեք երկրների այս քայլը որակել է համարձակ և կարևոր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել։

Այս համաձայնագիրը ենթադրում է, որ երեք կողմերից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։