«Ադրբեջանը 2020 և 2023 թվականների ռազմական հաղթանակներից հետո պնդել է, որ Հայաստանի՝ Իրանին սահմանակցող հարավային հատվածով ուղիղ միջանցք բացվի, բայց Հայաստանը ցանկացած համաձայնությունների, որ ենթադրում էին ինքնիշխանության կորուստ կամ արտատարածքային հսկողություն, անհապաղ դեմ է արտահայտվել»,- գրել է European Security&Defence հանդեսը, որի հրապարակումը համառոտ ներկայացրել է Բաքվի իշխանական haqqin.az-ը։
Եվրոպական մասնագիտացված հանդեսը այնուհետև ներկայացրել է այդ հարցում ձեռք բերված փոխզիջումը, ըստ որի՝ այն «կենտրոնացած է Հայաստանի իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների աշխատանքների վերսկսման և ամբողջ Եվրասիան ներառնող՝ Արևելքի և Արևմուտքի միջև ավելի լայն տրանսպորտային ցանցին Հայաստանի ինտեգրման վրա»։
European Security&Defence-ը անդրադարձել է նաև TRIPP նախագծի իրականացման ռիսկերին և ենթադրել, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ «ավելի հարկադրական միջոցները հնարավոր» են և առաջին հերթին շեշտում էներգակիրների գնի բարձրացումը։
«Իրանցի պաշտոնյաները Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական փոփոխությունների նկատմամբ նույնպես զգայուն են, այդ կասկածները ԱՄՆ -ի և Իսրայելի հետ Թեհրանի դիմակայության ֆոնին միայն մեծացել են, և Իրանը մտավախություն ունի, որ իր ռազմավարական նշանակությունը՝ որպես տրանզիտային երկրի, կտրուկ կիջնի»։
Ակնհատ է, որ European Security&Defence-ի հոդվածը նվիրված է հայ-ադրբեջանական վաշինգտոնյան պայմանավորվածությունների տարեդարձին։ Առերևույթ տպավորություն է, որ TRIPP նախագծի հարցում Հայաստանը և Ադրբեջանը «այլևս առարկություններ և վերապահումներ չունեն»։
Այդ է հուշում նաև ստորագրված ամերիկա-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարությունը, որին նախորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հանդիպումը։
Այդուհանդերձ, Արևելքը Արևմուտքին կապող «ավելի լայն տրանսպորտային ցանցի» ստեղծման հարցում ոչ միայն Հայաստանը, նաև Ադրբեջանն է ճնշումների ենթարկվում։ Նախիջևանում պետական հեռուստատեսությանը հարցազրույցում Իլհամ Ալիևը ակնարկել է, որ Ռուսաստանը Իրանի հետ կարող է երկաթուղային հաղորդակցություն ստեղծել Օրդուբադով։
Մինչ այդ ռուսաստանյան գնացքները պետք է անցնեն Մեղրիով։ Բայց Պուտինը կհամաձայնի՞ «Թրամփի ուղիով Թեհրան գնալ»։ Ալիևի ակնարկի վտանգը դրանում է։

Բաց մի թողեք
Ռուսաստանը «Պուտինի համար նոր արատավոր ուղի» է գծում
Մոսկվայում վրդովված են՝ Տոկիոն անցել է չափերը․․․
Գարիկ Սարգսյանը, երևի, այդ բանաստեղծության միայն վերնագիրն էր կարդացել