The Wall Street Journal պարբերականը գրում է, որ իրանական ուժերը Հորդանանում ամերիկյան բազային հարվածելուց առաջ եւ հետո օգնություն են ստացել Չինաստանից։ Դա եղել է հետախուզական բնույթի օգնություն։ Մասնավորապես, Իրանին փոխանցվել են բարձր ճշգրտության արբանյակային լուսանկարներ բազայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Իրանը Հորդանանի Մուֆավաք-Սալթի ռազմակայանին հարվածել է հուլիսի 17-ին։ Հարվածի հետեւանքով երեք ամերիկացի զինվորական է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Թիրախում եղել է այն մասնաշենքը, որտեղ քնում են զինվորականները։ Հոդվածում նաեւ ասվում է, որ նախագահ Թրամփը Պեկինին մի քանի անգամ նախազգուշացրել է, որ չինական մասնավոր ընկերությունները հնարավոր է, որ արբանյակային բարձր ճշգրտությամբ լուսանկարներ են տրամադրում Թեհրանին։ Նշված հարձակումից հետո էլ՝ ամերիկյան կողմը Պեկինին տրամադրել է ապացույցներ այդ մասին։ Ի պատասխան՝ Պեկինը հայտարարել է, որ Չինաստանի հասցեին ուղղված մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում եւ Թեհրանի հետ Պեկինի համագործակցությունը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքների նորմերին։

Բաց մի թողեք
Դժվար է իմանալ, թե Թրամփի որ հայտարարությունն է պետք որպես հիմք ընդունել. Փեզեշքիան
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, բայց չի դադարեցնի հատուկ գործողությունը․ Լավրով
Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան կարձագանքի իր էներգետիկ համակարգի վրա ռուսական հարվածներին