15/09/2026

EU – Armenia

ԱԳԼՃԿ –ներում գազի բալոնների մասին փաստաթուղթ են պահանջում

Սեպտեմբերի 10-ին Նոյեմբերյան քաղաքում գործող ավտոգազալցավորման ճնշման կայաններում (ԱԳԼՃԿ) լիցքավորվող ավտոմեքենաների վարորդներից պահանջել են գազի բալոնների վերաբերյալ փաստաթուղթ, որ դրանք ստուգված են, անվտանգ են, պիտանի են շահագործման։

Այն ավտոմեքենաներին, որոնց գազի բալոնների փաստաթղթերը չեն եղել, գազ չեն լցավորել։ Նույն այդ օրը, և դրանից հետո Իջևւան համայնքի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ում առանց պահանջելու գազի բալոնների վերաբերյալ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցները գազով լցավորել են։

Ավտոտրանսպորտի գազի բալոնների անվտանգության խնդիրը մնում է չլուծված, իսկ տրանսպորտային միջոցների տերերն էլ ասում են, որ գազի բալոնների անվտանգությունը ստուգելու, համապատասխան փաստաթուղթ ստանալու համար իրենք լրացուցիչ 13 հազար դրամ պետք է ծախսեն։ Վարորդները դժգոհ են՝ պնդելով, որ 300 մթնոլորտային ճնշումով գազի բալոնների անվտանգությունը ստուգելուց հետո այդ բալոնները ձևախեղվում են։