Արգամ Աբրահամյանի կալանքի դեմ բողոքը արդեն տևական ժամանակ Վերաքննիչ քրեական դատարանում է՝ հայտնի դատավոր Սևակ Համբարձումյանի վարույթում։
Դատավորը օրերս պետք է հրապարակեր որոշումը, սակայն որոշել է հրապարակումը ևս 10 օրով հետաձգել։ Պարզ չէ, թե ինչն է պատճառը՝ ինչ ճշտումներ է անում դատավորը, կամ՝ ում հրահանգին է սպասում։
Հիշեցնենք, որ Աբրահամյանը կալանավորվել է մի քանի տարի առաջ տեղի ունեցած Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու և սպանության կատարմանը դրդելու կասկածանքով։
Քննչական մարմնի վարկածով՝ նա սպանությունը պատվիրել է իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին, որը, ըստ քննության, հանդիսացել է սպանության անմիջական կատարողը։ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արգամ Աբրահամյանի պաշտպանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։

Բաց մի թողեք
Սևանի նախկին ղեկավար Ռուդիկ Ղուկասյանն առանձնապես խոշոր գույքը հափշտակել է. պատճառվել է 13,7 մլն դրամ վնաս. նախաքննության ավարտ
Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում փաստաբան և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ Հայրապետյանի ապօրինի առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ. Տեսանյութ