ԱԽ նախկին քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանին պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով:
Առաջին հարցը, որ առաջ է գալիս՝ ո՞ր հայրենիքի: Արմենի հայրենիքն իր ղեկավարը, իր քաղաքական թիմը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան:
Այսինքն՝ ստացվում է, որ Արմեն Գրիգորյանն Ադրբեջանին նշանակալի ծառայություն է մատուցել՝ ինչպես այդ մեդալի բնութագիրն է, դրա համար էլ պարգևատրել են: Ինչ մեդալ էլ բաժանեք, ինչ պաշտոն էլ տաք, տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած ու մեր ժողովրդի շահերը սակարկման դրած անձ:
Տիգրան Աբրահամյան

Բաց մի թողեք
Այդ դեպքում «կխաբեն», «կպատժեն» կամ «կփրկեն» բառերը կկորցնեն իրենց ուժը
Պետական որոշումների համակարգը ինչպես կարող է հանրային տարածքը վերածել մասնավոր ակտիվի
Էրդողանը Հայաստանի մասին հնչեղ հայտարարություն է արել ՄԱԿ-ի ամբիոնից