23/09/2026

EU – Armenia

ԵՄ-ն պետք է հաղթահարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում «հոգնածությունը». Դոմբրովսկիս

«Պուտինն ու Ռուսաստանը ինքնուրույն կանգ չեն առնի», – Euractiv-ին հայտնել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատարը

Եվրոպան պետք է հաղթահարի պատժամիջոցների հարցում «հոգնածությունը» և ուժեղացնի Մոսկվայի վրա գործադրվող տնտեսական ճնշումը. այս մասին նախազգուշացրել է Վալդիս Դոմբրովսկիսը՝ Ֆրանսիայի նախաձեռնությամբ իրականացված և մեծ վեճեր հարուցած այն ջանքերից հետո, որոնց արդյունքում երկու ռուս օլիգարխ հանվեցին ԵՄ-ի «սև ցուցակից»։

ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքները պետք է «կենտրոնացած մնան [և] չթուլանան կամ չպառակտվեն հենց հիմա, քանի որ հենց դրան էլ սպասում է Ռուսաստանը», – երեքշաբթի օրը Euractiv-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատարը։

«Հասկանալի է, որ որոշակի հոգնածություն կա պատերազմի գրեթե հինգ տարիներից հետո», – հավելել է լատվիացի փորձառու հանձնակատարը։ «Բայց մենք ի սկզբանե պարտավորվել ենք շարունակել աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի. կարևոր է հավատարիմ մնալ ընտրված ուղուն»։

Նրա այս մեկնաբանությունները հնչեցին այն բանից հետո, երբ երեքշաբթի երեկոյան Ֆրանսիային հաջողվեց ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակից հանել ռուս-ուզբեկ օլիգարխ Ալիշեր Ուսմանովին. այս քայլը քաջալերեց Լյուքսեմբուրգին՝ հասնելու ռուս-իսրայելցի միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանի անունը ցուցակից հանելուն։ Երկու գործարարներն էլ պատժամիջոցների տակ էին հայտնվել 2022 թվականին՝ Վլադիմիր Պուտինի պատերազմական գործողությունների հետ ունեցած կապերի պատճառով։

Անսպասելի քայլով՝ երկուշաբթի ուշ երեկոյան Լատվիան արգելափակեց ցուցակից հանելու առաջարկը, սակայն երեքշաբթի օրը՝ Փարիզի ճնշման ներքո, չեղարկեց իր վետոն։ Պատժամիջոցների կիրառումը պահանջում է ԵՄ բոլոր 27 երկրների աջակցությունը։

Երեքշաբթի օրվա բուռն իրադարձությունները հիշեցնում էին հուլիսյան մի դրվագ, երբ ԵՄ-ի պատժամիջոցների հ «Խաղաղության բազմաթիվ նախաձեռնություններ են եղել», — ասել է Դոմբրովսկիսը՝ անդրադառնալով պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ձեռնարկված և ձախողված ջանքերին։ — «Մենք տեսել ենք, որ Ռուսաստանը շահագրգռված չէ այդ նախաձեռնություններից որևէ մեկով։ Նա շահագրգռված է միայն իր ագրեսիան շարունակելով»։

«Նման իրավիճակում… միակ ճանապարհը Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելն է», — հավելել է նա։ — «Ակնհայտ է, որ Պուտինն ու Ռուսաստանն իրենց կամքով չեն կանգ առնի։ Նրանց պետք է կանգնեցնել»։