ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցում եմ կատարել 2025 թվականին և 2026 թվականի ընթացիկ ժամանակահատվածում Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների, այդ գործերով դատապարտված անձանց թվի, պետությանը վերականգնված վնասի մասին։
Հրապարակ թերթը գրել է․ Գլխավոր դատախազությունից հայտնել են․ «2025 թվականին և 2026 թվականի ընթացիկ ժամանակաշրջանում Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների համար դատապարտվել է 13 անձ՝ վնասը 6 միլիոն 500 հազար դրամ, որը վերականգնվել է»։
Տավուշում հեկտարներով անտառ է ապօրինի հատվել, սակայն պետությանը պատճառված վնասից ընդամենը 6,5 միլիոն դրամ է գանձվել։
Երևի 1-2 ծառ կտրած խեղճ գյուղացու են դատել, իսկ փայտի մեծ բիզնեսով զբաղվողները շարունակում են իրենց սև գործը՝ թիկունքին ունենալով մեծ հովանավորներ։

Բաց մի թողեք
Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում
Մեծ հիասթափություն
Այդ զեկույցի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու կարգալույծների ականջները