30/10/2026

EU – Armenia

«Սև ցուցակներ» են կազմել

Նոյեմբերի 29-ին Նոյեմբերյանում տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրություններ։ 2021 թվականից Նոյեմբերյան համայնքը ղեկավարող, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը լավ շանսեր ունի ընտրություներում հաղթելու։

Դրա դեմն առնելու համար իշխանությունը տարբեր քայլեր է ձեռնարկում։ Նոյեմբերյան համայնքից մեզ հայտնեցին, որ պետական և այլ հիմնարկներում կազմել են Արսեն Աղաբաբյանի համակիրների «սև ցուցակներ», որպեսզի «աշխատեն» այդ ցուցակներում ներառված մարդկանց վրա։