Գերմանացի դպրոցականների դաշնային կոնֆերանսը նախատեսում է նոյեմբերի 20-ին Բեռլինում ցույց անցկացնել՝ ուշադրություն հրավիրելու գերմանական կրթական հաստատությունների, աշխատաշուկայի և կենսաթոշակային համակարգի խնդիրների վրա:
Այս մասին NTV-ի եթերում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Էմի Կիրխհոֆը։
«Մենք մեր սեփական բողոքի ակցիան կկազմակերպենք Բեռլինում նոյեմբերի 20-ին», – ասել է նա՝ հավելելով, որ ցույցին կմասնակցեն այլ երիտասարդական կազմակերպություններ, ուսուցիչներ (ներառյալ GEW արհմիությունը, որը ներկայացնում է մոտ 270,000 ուսուցիչների), Դաշնային ծնողական խորհուրդը և Fridays For Future կլիմայական պաշտպանության շարժումը։
«Մենք կքննարկենք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թոշակները, աշխատաշուկան և դպրոցներում առօրյա կյանքը, որը պարզապես հեռու է իդեալականից այն վայրերում, որտեղ դպրոցները գտնվում են անմխիթար վիճակում», – նշել է Կիրխհոֆը։
Նշենք, որ աշխարհում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Ալբանիայում, Հունաստանում և նույնիսկ Ադրբեջանում, դպրոցականների և երիտասարդների բողոքի ցույցերը վերջին շրջանում կտրուկ ակտիվացել են՝ վերածվելով զանգվածային շարժումների: Դպրոցականներն ու ուսանողները փողոց են դուրս գալիս հիմնականում կրթական համակարգի խնդիրների, կյանքի թանկացման, բնապահպանական ճգնաժամերի և իրենց ապագայի անորոշության պատճառով։



Բաց մի թողեք
Ավստրիան ձգտում է ԵՄ-ի շրջանակներում պաշտպանական համագործակցության և գնումների ընդլայնմանը
Հունական նեոֆաշիզմը՝ որպես «վերելք ապրող քաղաքական ուժ»
Բուլղարական զինամթերք արտադրող ընկերությունը հայտնում է, որ ԵՄ-ում առկա մասնատվածությունը նվազեցնում է արտադրության ծավալները