Համաձայն Deutsche Bank-ի ուսումնասիրությունների, Ցյուրիխն ու Ժնեւը համարվում են ամենաթանկ եվրոպական քաղաքները՝ ռոմանտիկ հանդիպումների համար։ Ստամբուլը համարվել է նույն ռոմանտիկ հանդիպումների դասակարգում ամենից էժան քաղաքը։
Մասնագետները համեմատել են ապրանքների եւ ծառայությունների գները քսանութ քաղաքներում՝ ներառյալ երկուսի համար նախատեսված ընթրիքը, երկուսի համար նախատեսված կինոյի տոմսը, սուրճը, տրանսպորտային տեղափոխումը՝ տաքսու գինը եւ հագուստի գները։
Միջինացված ցուցանիշը կազմել է 270 եվրո, որը ընդունվել է որպես ստանդարտ։ Ժնեւում, սակայն դա կազմել է 407 եվրո, Ցյուրիխում՝ 400 եվրո։ Օսլոյում եւ Կոպենհագենում՝ 323 եվրո։ Ստամբուլում դա կազմել է 168 եվրո, Հռոմում՝ 195 եվրո։ Հասանելի քաղաքներից են նաեւ Բարսելոնան, Պրահան եւ Մադրիդը։ Ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Եթե Ցյուրիխում աշխատանքի վարձատրության չափը հաշվի առնելով, ռոմանտիկ հանդիպման ծախսը կազմում է աշխատավարձի 5,6 տոկոսը, ապա Աթենքում այն հասնում է 19,6 տոկոսի։


Բաց մի թողեք
Ավստրիան ձգտում է ԵՄ-ի շրջանակներում պաշտպանական համագործակցության և գնումների ընդլայնմանը
Հունական նեոֆաշիզմը՝ որպես «վերելք ապրող քաղաքական ուժ»
Բուլղարական զինամթերք արտադրող ընկերությունը հայտնում է, որ ԵՄ-ում առկա մասնատվածությունը նվազեցնում է արտադրության ծավալները