Ֆրանսիական Le Figaro պարբերականը անդրադարձել է երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Հոդվածում հատուկ կերպով ընդգծված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեեւ դատապարտել է բռնությունը, սակայն հանդես է եկել նաեւ՝ ծեծկռտուքին մասնակցած իր կուսակիցների աջակցությամբ։
Ուշագրավ է այն, որ հոդվածում ասվում է, որ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցածը ՀՀ ԱԺ-ում՝ հերթական ծեծկռտուքն է եղել, որը տեղի է ունեցել պատգամավորների միջեւ։ Երեկվա միջադեպի հետեւանքով՝ մեկ ընդդիմադիր պատգամավորի մոտ քթի արյունահոսություն է եղել, եւ ստիպված են եղել շտապբուժօգնության բրիգադ հրավիրել։ Բախումը սկսվել է լեզվակռվից, որը հետո արդեն վերածվել է ծեծկռտուքի։


Բաց մի թողեք
Հռոմի պա՞պն էլ «քաղաքական» որոշում ընդունեց․ կքվեարկի ԱՄՆ-ի ընտրություններում
Հունական նեոֆաշիզմը՝ որպես «վերելք ապրող քաղաքական ուժ»
Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին