30/10/2026

EU – Armenia

Հռոմի պա՞պն էլ «քաղաքական» որոշում ընդունեց․ կքվեարկի ԱՄՆ-ի ընտրություններում

ԱՄՆ Իլինոյս նահանգում գրանցված ընտրող, Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրել է փոստով ուղարկել քվեաթերթիկ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում քվեարկելու համար, հաղորդում է NBC News-ը։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը քվեաթերթիկի հայտը ներկայացրել է հոկտեմբերի 3-ին։

Նշվում է, որ Լևոն XIV-ը, աշխարհիկ անունով՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոսթ, կարող է դառնալ առաջին պապը, որը քվեարկել է ԱՄՆ-ում։

Նա դարձել է առաջին ամերիկացին, որը դարձել է պապ 2025 թվականի մայիսին։