Չինական օնլայն առեւտրի Temu հարթակը համաձայնել է փոխել եվրոպական շուկայում առեւտրի կանոնները, որպեսզի իր գործունեությունը համապատասխանեցնի ԵՄ պահանջներին՝ կապված սպառողների իրավունքների պաշտպանության հետ։
Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը։
Փոփոխությունները առնչվում են այն գործողություններին, որոնք կարող են գնորդներին մոլորության մեջ գցել։ Դրանք են՝ կեղծ զեղչերը, հետկանչերը, «համառ առաջարկները», արհեստականորեն գնումների ցանկության խթանումը՝ խաղային մեխանիզմենրի միջոցով, ինչպես նաեւ՝ ապրանքների մասին ոչ բավարար կամ ոչ հավաստի տվյալների տրամադրումը։
Բացի այդ, ընկերությունը հանձնառություն է ստանձնել խստացնել վերահսկողությունը անօրինական եւ վտանգավոր արտադրանքի վաճառքը կանխելու համար։ Եվրահանձնաժողովը հայտարարել է նաեւ, որ մտադիր է հսկելու, թե հարթակը որքանով է կատարում իր ստանձնած հանձնառությունները։


Բաց մի թողեք
ԵՄ-ի կողմից փաթեթավորման օրենքի վերաբերյալ տատանումները սպառնում են խաթարել Սուրբ Ծննդյան վաճառքները, զգուշացնում են բիզնեսները
Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ նախատեսվում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ
ԵՄ հաջորդ տարվա բյուջեն 211,5 միլիարդ եվրո է