Իրանական փորձագիտական iras.ir կայքում Թուրքիայի և Կովկասի հարցերով քաղաքական վերլուծաբան դոկտոր Հասան Սադեղյանը գրում է․ «Այս հանդիպման ժամանակ առաջին թեման, որին անդրադարձել է ՌԴ նախագահը, «Զանգեզուր»-ի միջանցքի վերաբացումն էր»։
Կարծես թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքը և վերջին օրերին Ուկրաինայի առաջխաղացումները Ռուսաստանի տարածքում և քաղաքների գրավումն ու նավթավերամշակման գործարանների ռմբակոծումը վերջապես ստիպեցին Վլադիմիր Պուտինին մեկնել Բաքու և կապուղիների այլընտրանքային միջոցները քննարկելու և այս իրավիճակից փրկվելու համար բանակցություններ վարել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջին հարցը, որին անդրադարձավ Ռուսաստանի նախագահը, «Զանգեզուր»-ի միջանցքի վերաբացումն էր, որը համարվում է միջին միջանցքի մի մասը։
Իրականում հիմնական նպատակը միջին միջանցքի վերահսկումն է, որովհետեւ դա վերահսկելով՝ կպահպանվի Ռուսաստանի գերիշխանությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ, եւ դա կարող է շատ տնտեսական օգուտներ բերել Ռուսաստանին, հատկապես էներգակիրների փոխանցման ոլորտում։ Կարծես թե դա չարամիտ քայլ է նաև Բաքվի կողմից։
Որովհետև Իլհամ Ալիևը տեղյակ է Ռուսաստանի ճգնաժամային իրավիճակին և փորձում է դա օգտագործել ի շահ Ադրբեջանի՝ իր իշխանությունն ու գերակայությունը հաստատելու տարածաշրջանում, իսկ «Զանգեզուր»-ի միջանցքի վերաբացումը կարող է փոփոխել հավասարումները Կովկասյան տարածաշրջանում, որին դեմ է նաև Իրանը։
Լավրովի հայտարարությունը, թե «Զանգեզուր»-ի բացման գլխավոր խոչընդոտը Հայաստանն է, վկայում է այս նոր տեղաշարժերի մասին է։ Ադրբեջանի Հանրապետությունը խուսափում է Իրանի հետ ուղիղ առճակատումից, ուստի միշտ փորձում է օգտագործել տարածաշրջանի հզոր երկրների, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի խաղաքարտը իր սադրիչ քաղաքականությունն իրականացնելու համար, ինչպիսին է «Զանգեզուր»-ի միջանցքի բացումը, որի ուղղակի հետևանքը տարածաշրջանային հավասարումների փոփոխումը և Հայաստանից Իրանից անջատվելն է։
Երկրորդ խնդիրը հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի առաջատար դիրքի վերականգնումն է, ինչին փորձում է հասնել Պուտինը՝ կենտրոնանալով Ադրբեջանի վրա։ Այդ իսկ պատճառով Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդություն անել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու համար և ասել, որ Մոսկվան ամենուր օգնություն կտրամադրի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։
«Մենք պատրաստ ենք նաև օգնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին, բացել անդրսահմանային երթուղիները և հաստատել հումանիտար կապերը՝ հաշվի առնելով Խորհրդային Միության ժամանակաշրջանի համապատասխան փաստաթղթերը», – ընդգծել է Պուտինը։ Երրորդ խնդիրը կարծես թե Մոսկվայի անվտանգության մտահոգությունների սրումն է: Ուկրաինայի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի սահմանները, Հայաստանի իշխանությունների հեռանալը Ռուսաստանից և նրանց հետագա կախվածությունն արևմտյան աշխարհից մեծապես մեծացրել են Ռուսաստանի անվտանգության մտահոգությունները։
Ադրբեջանի Հանրապետությունը միակ երկիրն է, որի ղեկավարները, ինչպես Թուրքիան, փորձում են հավասարակշռել հարաբերությունները արևելյան և արևմտյան տերությունների հետ։ Հետևաբար հաշվի առնելով, որ Ադրբեջանի հարաբերություններն Արևմուտքի հետ համեմատաբար լարված են, և Բաքում այժմ փորձում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ նորմալ պահել, ուստի Բաքվի այս ցանկությունը, ավելի է մեծացնում է Ադրբեջանի դերի կարևորությունը Ռուսաստանի համար։
Ուստի, անվտանգության մոտեցման պահպանման նպատակով Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն է։ Մյուս խնդիրը՝ տնտեսական փոխանակումներ և էներգիայի փոխանցումն է։ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է ուկրաինական պատերազմի պատճառով և գործնականում չի կարող տնտեսական հարաբերություններ հաստատել և ապրանքներ փոխանակել Եվրոպայի հետ։
Ուստի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հնարավորությունների ընդլայնումն ու հեշտացումը՝ Ադրբեջանի և Իրանի միջոցով ասիական շուկաներ հասնելու համար, վստահ լուծում է, որին Պուտինը փորձում է հասնել Իլհամ Ալիևի օգնությամբ։ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով ներկայումս Ռուսաստանը չի կարող մեծ քանակությամբ գազ վաճառել Եվրոպային, հատկապես Կուրսկի վրա ուկրաինական բանակի վերջին հարձակումները և Ռուսաստանի Սուդջա քաղաքի գազաբաշխիչ կայանի վերահսկողությունը գործնականում հասել է գազի վաճառքի ճգնաժամի. Ուստի Պուտինը մտածում է Ադրբեջանի տարածքով Եվրոպային գազ վաճառելու տարբերակի մասին։
Մասնավորապես, Կուրսկի վրա ուկրաինական բանակի վերջին հարձակումները և Ռուսաստանի Սոդյա քաղաքում գազաբաշխիչ կայանի հսկողությունը ուկրաինական ուժերի կողմից, փաստորեն Ռուսաստանին հասցրել է գազի վաճառքի ճգնաժամի շեմին։ Ուստի Պուտինը մտածում է Ադրբեջանի տարածքով Եվրոպային գազ վաճառելու տարբերակի մասին։
Թարգմանեց` Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ






Բաց մի թողեք
Գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեզանում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանականում․ Բորիս Նավասարդյան
Զինծառայության ժամկետի կրճատման մասին հանրային քննարկումները արհեստական են․ Գեղամ Մանուկյան
Հայկական և միջազգային տեսլականները բաժանվել էին իրարից. Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյան