Բաքվի օդանավակայանում ձերբակալել են գրող, ակտիվիստ, OC Media հրատարակության աշխատակից Սամադ Շիխիին:
Այդ մասին հաղորդում է OC Media-ն՝ վկայակոչելով լրագրող Նուրլան Լիբրեին: Ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին սոցցանցերում գրել է, որ Շիխին, ով Բաքվից օդանավով մեկնելու էր Թբիլիսի, իրեն հաղորդագրություն է ուղարկել ձերբակալության մասին:
Սամադ Շիխին, ինչպես և նախօրեին կալանավորված լրագրող և քաղաքագետ Բահրուզ Սամադովը, հանդես է գալիս հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի հետ խաղաղության:


Բաց մի թողեք
Ում են ձերբակալել պետական դավաճանության գործով
ՌԴ ԶՈւ-ի կողմից Խերսոնի մարզի գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել. Լուսանկար
Փաշինյանի դեմ բողոքը նույնիսկ վարույթ չընդունեցին