ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պայմանավորվել է իր դեմոկրատ մրցակից, ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի հետ սեպտեմբերի 10-ին հեռուստաբանավեճ անցկացնել ABC News հեռուստաալիքով։
«Ես համաձայնության եմ եկել արմատական ձախ դեմոկրատի՝ ընկեր Քամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու շուրջ: Դա կհեռարձակվի սեպտեմբերի 10-ին ստախոս ABC News հեռուստաալիքով»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Նա նշել է, որ դա վարելու է «ամենանողկալի և անազնիվ հաղորդավարը»։ Թրամփն ընդգծել է, որ միջոցառումը կանցկացվի այն կանոնների համաձայն, որոնք գործում էին CNN-ի կողմից անցկացված նախորդ բանավեճերի ժամանակ։ Դրանք, մասնավորապես, նախատեսում են, որ դեբատների ժամանակ թեկնածուները կանգնած կլինեն, նրանց չի թույլատրվի օգտագործել գրառումներ կամ նախապես պատրաստված հուշաթերթիկներ։ Բացի դրանից, թեկնածուներից մեկի խոսափողը կանջատվի մյուսի ելույթ ունենալու ժամանակ: Մոդերատորներին կարգելվի նաև միջամտել ելույթ ունեցողների պատասխանների ժամանակ:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ