Դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել Աթենքի Պատիսիա թաղամասում, 19-ամյա երիտասարդը մուրճով ու դանակով վիրավորել է աշակերտին ու տնօրենին. հաղորդում է Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությունը։
«Այսօր ժամը 8.00-ից քիչ անց Պատիսիայի շրջանի միջնակարգ դպրոցում լուրջ միջադեպ է տեղի ունեցել, որի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացին՝ աշակերտներից մեկի եղբայրը, մուրճով մտել է դպրոց և վիրավորել 18-ամյա աշակերտի, հարվածելով նրա գլխին և մարմնին», – հաղորդում է ERT-ն։
«Վնասվածքները, ըստ երևույթին, լուրջ չեն, սակայն երկու տուժածներն էլ առաջին բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։







Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․