Դերասան Հովհաննես Ազոյանը գրել է․
«Ջենիֆեր Լոպեսի պես ոչ ակտուալ արտիստի համերգը պետության վրա 6 միլիոն դոլլարով վաճառած ու կասկածելի ձևով տենդերը շահած կազմակերպությանը շնորհավորում եմ։ Հարիֆների հետ էդպես է պետք անել։
Բայց եթե այդտեղ գործել է հին ու բարի «откат»-ը , ապա վաղ թե ուշ մասնակիցները ենթարկվելու են պատասխանատվության։
Մեր օրերում ամեն ինչի գները պարզ են ու թափանցիկ, այ «գեղցիներ» ջան։
Լավ համերգները կարևոր են տուրիստական հոսքերի համար, բայց մոտ 3 անգամ թանկ վաճառելը մեր վրա ծիծաղելի է։
Լավ Ժիգուլի կա՝ շատ ա քշած, բայց գինը հարմար է՝ 60 000 դոլլար։
Կարո՞ղ ա ուզեք»։

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը