Տեսանյութն՝ այստեղ
ArmLur.am-ի տեղեկություններով, իրավապահների ձեռքի տակ հայտնված տեսանյութից պարզվել է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին սպանած «քիլլերը» մեկ անձ է եղել, որը նրան սպասել է իր նորակառույց տան շինարարության մոտ։
Ըստ բացառիկ տեղեկությունների, «քիլլերը» նախ կրակահերթ է արձակել Գրիգորյանի ուղղությամբ, հետո հետ է եկել, որ համոզվի՝ արդյոք նա մահացել է, մի անգամ էլ այդ ժամանակ է ստուգողական կրակոց արձակել և հեռացել է։
Մարդասպանը նաև զենքի խզակոթով հարվածներ է հասցրել Գրիգորյանին սպանելուց հետո։ Ըստ էության, «քիլլերի» թիրախը եղել է հենց Վալոդիա Գրիգորյանը։
Իրավապահների մոտ առկա տեսանյութում երևում է, որ ոստիկան Կարեն Աբրահամյանը երկար ժամանակ վիրավոր վիճակում փորձել է «բռնվելով» մոտենալ Գրիգորյանին և օգնություն ցուցաբերել նրան, սակայն ցավոք նրան չի հաջողվել փրկել ոչ իրեն, ոչ էլ ընկերոջը՝ Գրիգորյանին։ Աբրահամյանը ևս տեղում մահացել է։
Հիշեցնենք, որ հայտնի է նաև, որ Մերձավանի կրակոցների հետևանքով երրորդ անձ կա, ով վիրավորում է ստացել։ Նա Արծրուն Գալստյանն է, կյանքին վտանգ չի սպառնում, նա ոստիկանական ծառայող չէ, որի մասին հայտնել էր ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։






Բաց մի թողեք
«Բանկից խոշոր չափերով ավազակություն կատարած անձը չի հայտնաբերվել»
Պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ կնքվի վերջնական խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
Հայրը երեխայի մորը պարբերաբար ծեծել է, անչափահաս որդին փորձել է uպանել հորը․ մանրամասներ