Պարզվում է Միքայել Աջապահյանի դատավճիռը կայացրած դատավորը` Արմինե Մելիքսեթյանը սովորում է Փաստաբանական ակադեմիայում, որ փաստաբանի լիցենզիա հանի:
Ենթադրվում է, որ նման ծրագիր ունեցող մարդը մի քիչ անկախ պետք է լիներ եւ նման դատավճիռ չկայացներ, քանի որ հաշտ է դատական համակարգը թողնելու եւ փաստաբան աշխատելու մտքի հետ:
Փաստաբան Արամ Վարդեւանյանը առաջարկ է ներկայացրել Փաստաբանների ակադեմիայից. «Քրեական իրավունքը և քրեական դատավարության իրավունքը խախտող և արժեզրկող անձը չի կարող լինել փաստաբանական համայնքի անդամ: Նման անձը չի կարող հավակնել դառնալու փաստաբանական համայնքի անդամ: Կարծում եմ ժամանակն է այլևս այս հարցը համալիր կերպով քննարկելու և դեպքերին պատշաճ գնահատական տալու:
Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 1) դրսևորել է բարեկիրթ վարքագիծ, թե ոչ, 2) բարձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե ոչ: Եթե այս հարցերի պատասխանը բացասական են, իսկ կարծում եմ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով: Ակնկալում եմ, որ Փաստաբանական ակադեմիայի խորհուրդը կդիտարկի հրապարակավ ներկայացրած սույն դիմումը և համապատասխան ընթացք կտրվի դրան»:
***
Քրեական իրավունքը և քրեական դատավարության իրավունքը խախտող և արժեզրկող անձը չի կարող լինել փաստաբանական համայնքի անդամ:
Նման անձը չի կարող հավակնել դառնալու փաստաբանական համայնքի անդամ: Կարծում եմ ժամանակն է այլևս այս հարցը համալիր կերպով քննարկելու և դեպքերին պատշաճ գնահատական տալու:
Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 1) դրսևորել է բարեկիրթ վարքագիծ, թե ոչ, 2) բարձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե ոչ:
Եթե այս հարցերի պատասխանը բացասական են, իսկ կարծում եմ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով:
Ակնկալում եմ, որ Փաստաբանական ակադեմիայի խորհուրդը կդիտարկի հրապարակավ ներկայացրած սույն դիմումը և համապատասխան ընթացք կտրվի դրան:
Արամ Վարդևանյանի Ֆեյսբուքի գրառումը
***
Հայաստանի արդարադատության հերթական գերեզմանափորի՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի լուսանկարն է։
Առանց որևէ հիմքի նա Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտեց։
Նողկանք և ամոթ։ Արժանի չես այդ դրոշին։
Մենուա Սողոմոնյանի Ֆեյսբուքի էջից







Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ