26/10/2025

«Արթմեդ»-ում պետը ծծեել է աշխատակցին, բռունցքով հարվածել դեմքին

Հոկտեմբերի 15-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ մարմնական վնասվածքով «Արթմեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի 54 -ամյա բնակիչ է, ով վնասվածքը ստացել է ծեծկռտուքի հետևանքով և «նախաբազուկ ոսկրի միջին ⅓ կոտրվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյուլբենկյան փողոցից:

Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում նշված փողոցի 30/3 հասցեի մոտ ծագած վիճաբանության ժամանակ նրան բռունցքով հարվածել է մի քանի անգամ Երևանի 23-ամյա բնակչի, ում Արաբիրի ոստիկանները նույն օրը տաք հետքերով հայտնաբերել են Երևանում և մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Վիրավորը աշխատում է Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանման ՀՈԱԿ-ում՝ որպես այգեպան-բանվոր, իսկ նրա հետ ծեծկռտուքի բռնված անձը՝ նույն ՀՈԱԿ-ում՝ որպես տեղամասի պետ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել։