Գեներալի Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, տարօրինակ է համարում, թե ինչու էր Արամ Սարգսյանի թեկնածուն հենց իրենց բանավեճի կոչ անում․ «Ինքը պետք է ամաչեր այդ դրվագից․․. քանդելու ենք։
Արամ Սարգսյանը միշտ մեր կողմից ընկալվել է որպես Վազգենի եղբայր, մենք այլ կերպ իրեն չենք ընդունել, ինքը մեզ համար զուտ Վազգեն Սարգսյան սպարապետի եղբայրն է, բայց այսօր առանց ամաչելու կանգնել-նայում էր, եւ այդ պատկերն էլ 2018 թվականի հետեւանքն է, որում իրենց լուման ունեն նաեւ Արամ Սարգսյանն ու իր թիմակիցները․ Այդքանից հետո կանգնել, ինչ-որ բան խոսել․․․»:
Հրապարակ թերթը գրել է. Նազիկ Ամիրյանն ասում է՝ Արամ Սարգսյանը 2018-ից հետո մոռացել է գեներալի ընտանիքի հետ նախկին ջերմ հարաբերությունները, նաեւ այն, որ որ իրենց տղային էլ, ի պատիվ Արամի եղբոր, Վազգեն են կնքել․ «Բայց Վազգեն Սարգսյանի եղբայրը որոշեց, որ իր հետագա քաղաքական ուղին պետք է այս թիմի հետ անցկացնի։ Իրենք թիրախավորել են մեզ, գեներալին հանգիստ չեն թողնում այն բանի համար, որ իրենց համար կռված, հերոս տղաներ հասկացությունները, Եկեղեցու սրբությունը մերժելի են, դրա համար էլ ուզում են հակադրվել, դրանով ձայներ հավաքել»։
Գեներալի կինը հիշեցրեց, որ իրենց թիմը քարոզարշավը սկսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ Քարոզարշավին մասնակցում է նաեւ ինքը` Նազիկ Ամիրյանը։ «Եթե նկատեցիք, մեր թիմում բոլորը այն մարդիկ են, ովքեր այս երկրի համար արյուն են տվել, մեր հերոս տղաներն են։ Բոլորս միասին որոշեցինք մասնակցել Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին եւ մեր պայքարը սկսեցինք հենց Մայր Աթոռից»։
Նազիկ Ամիրյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չկա․ «Ժամանակն ինքն իրեն մաքրեց եւ ցույց տվեց, որ Մանվել Գրիգորյանը եղել է եւ մնացել է հայրենասեր, հայ ազգին նվիրված զինվոր։ 2018 թվականի սարքված դեպքերն ու մոնտաժված կադրերն այլեւս ազդեցություն չունեն»: Ասաց, որ չեն ընդունելու բանավեճի առաջարկը, որովհետեւ նրանց արժանի չի համարում․ «Այդ մարդիկ արժեք չունեցող մարդիկ են, ո՛չ սրբություն ունեն, ո՛չ արժեք, եթե կարող են Եկեղեցու, հերոսների հասցեին ինչ ասես խոսել, նրանց գնամ` ի՞նչ բացատրեմ, ի՞նչ բանավիճեմ, իրենք ավելի լավ է՝ գնան Հովհաննավանք, եկեղեցում հայհոյող կարգալույծ քահանայի պատարագը լսեն»։
Նազիկ Ամիրյանը վստահ է, որ Զավենիչի թիմը հիասթափվելու է, եւ ընտրությունների հաջորդ օրը Էջմիածնում տոնելու են ընդդիմության հաղթանակը։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են