2026 թվականին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ծախսերը զգալիորեն կավելանան։
Այս մասին հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ քննարկելով 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։
ԿԸՀ-ի համար 2026 թվականին նախատեսված գումարը կկազմի 7 միլիարդ 513 միլիոն դրամ, որը 7 միլիարդ 20 միլիոն դրամով ավելի է, քան 2025 թվականին։ Նախարարի խոսքով, ծախսերի այս ավելացումը կապված է հաջորդ տարի սպասվող հերթական խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հետ։
Միաժամանակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առաջարկվում է հատկացնել 405 միլիոն դրամ, որը 15 միլիոն դրամով պակաս է նախորդ տարվա համեմատ։
Ֆինանսների նախարարի խոսքով, Սահմանադրական դատարքը, որպես ամենակարևոր մարմին, 2026 թվականին կստանա 912 միլիոն դրամ, ինչը 41 միլիոն դրամով ավել է 2025 թվականի ցուցանիշից։






Բաց մի թողեք
Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան
ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել տարեվերջին, միայն թե ընդդիմության ասածով չլինի
Բանկային համակարգո՞ւմ էլ է «բարդակ» տիրում