Այսօր համացանցում շփոթմամբ տարածվել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պետք է մասնակցի Ս. Պատարագի, որտեղ ամենայն հավանականությամբ պատարագիչ քահանան, կատարելով քաղաքական պատվեր, պետք հակականոնկան կերպով զեղջի և չհիշատակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։
Մամուլում լուրեր են տարածվել, վերոնշհալ Պատարագը պետք է մատուցի Տեր Արարատը, որը շփոթ է առաջացրել։

Ես Արարատ քահանա Պողոսյանս հայտարարում եմ, որ երբեք չեմ զեղջի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը և երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հավատքն ուրացածների և պառակտիչների հետ։ Իմ ուխտը Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր Գահակալը անխախտ, անսակարկ ու անբեկանելի է։
Իրականում Պատարագը պետք է մատուցի Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը, որը, եթե համարձակվի պատարագի կանոնից զեղջել և չհիշատակել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ապա դրանից հետո հավատացյալները նրան կարող են դիմել ոչ թե Տեր Արարատ, այլ` Տեր Արաբաթ։
Արարատ քահանա Պողոսյան

Բաց մի թողեք
ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ․ Երբ եք սկսելու 2018-ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների բացահայտումները
Լոռիից մարդկանց քշում են Երեւան՝ ոնց որ Դեր Զոր կքշեին
«Եթե դա անեք, անխուսափելի է իշխանափոխությունը»