NBS News-ը, հղելով Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյայի, հայտնել է, որ Իսրայելը և տարածաշրջանի «մի քանի արաբական երկրներ ԱՄՆ նախագահին խնդրել են առայժմ Իրանի դեմ ռազմական ուժ չկիրառել»:
Ըստ երևույթին, նույն առաջարկությունը Դոնալդ Թրամփին արել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Անադոլուի» փոխանցմամբ՝ վերջին քսանչորս ժամում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը երկու հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակից Արաղչիի հետ:
Նախօրեին Դիդանը լրատվամիջոցներին ասել է, որ Իրանի ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառը տնտեսական և քաղաքական մեկուսացվածությունն է: Նա Իսլամական հանրապետության առաջնորդներին հորդորել է «բանակցություններ սկսել» և հավաստիացրել, որ Թուրքիան «անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդ լինել»:
Ըստ տեղեկությունների, ԱՄՆ նախագահի ուղղակի հանձնարարությամբ նրա հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը դադարեցրել է Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ «բոլոր տեսակի շփումները»:
Այլ աղբյուրների ներկայացմամն՝ «ԱՄՆ-Իրան դիվանագիտական երկխոսությունը խզվել է այաթոլլա Ալի Խամենիի հրահանգով»:
Հունվարի 13-ին ԱՄՆ նախագահն առաջին անգամ ուղղակի դիմել է իրանցի ցուցարարներին և կոչ արել, որ նրանք «գրավեն հաստատությունները»: Դոնալդ Թրամփը նրանց վստահեցրել է, որ «օգնությունն արդեն ճանապարհին է»:
Անցյալ շաբաթասկզբին բառացիորեն նույն հավաստիացումն արել է հանրապետական սենատոր Գրեմը: Փորձագետիկան տեսակետ կա, որ «այս անգամ Իրանին առաջին հարվածը կհասցնի ԱՄՆ-ը, իսկ Իսրայելը կշարունակի և կփորձի ավարտին հասցնել կրոնապետության տապալումը»:
Ավելի վաղ նկատել ենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը կայանում է Իրանի շուրջ չափազանց բարդ, բազմաշերտ իրավիճակի ֆոնին:
Այդ բանակցություններից և «Թրամփի ուղի» նախագծի իրացման մասին հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունից մեկ օր հետո Երևանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին մամուլի ասուլիս է անցկացրել և Հայաստանին կասկածել իր երկրի «թշնամիների կենտրոնի վերածվելու» մեջ:
Ներկայումս Իրանի ներքին կացությունը բավական անորոշ է և դժվար է ասել, թե դեսպան Շիրղոլամին կոնկրետ ո՞ւմ տեսակետն է հնչեցրել՝ նախագահ Փեզեշքիանի՞, հոգևոր առաջնորդ Խամենեիի՞, թե՞՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, բայց դրանից չի հետևում, թե նրա բնորոշումները կարելի է «ձայն բարբառո յանապատի» գնահատել:
Մանավանդ պետք է պարզ լինի, որ ակնարկը ոչ այնքան Երևանից Իրանի ներքին գործերին միջամտության, որքան՝ հայ-ամերիկյան հարաբերություններից Թեհրանի զգուշավորության մասին է:
Հայաստանի համար, անշուշտ, ցանկալի կլիներ, որ Իրանը Թուրքիայի կամ Պարսից ծոցի արաբական միապետություններից մեկի միջնորդությամբ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսեր և հասներ թե ներքին, թե արտաքին միջավայրի բարենորոգման:
Հայաստանյան մամուլում և սոցիալական հարթակներում Իրանին «դիմանկար վերադարձնելու» կոչերը, որքան էլ դրանք հոգեբանորեն հասկանալի են, ստեղծված իրավիճակում պարզապես վնասաբեր են:
Անհրաժեշտ է «ոսկերչական դիվանագիտություն» կիրառել: Հայաստանի հարավում հաղորդուղիների բացման նկատմամբ իրանական վերնախավում կարող են «չափազանց կոշտ» և «ընկալունակ» գտնվել, բայց դա Իրանի համար սկզբունքային նշանակության հարց է, որ նույնիսկ ռեժիմի փոփոխության դեպքում, ամենայն հավանականությամբ, ակտուալությունը չի կորցնելու:






Բաց մի թողեք
Կալիֆոռնիայի նահանգապետը կմասնակցի Դավոսի տնտեսական գագաթնաժողովին՝ Թրամփին հակակշռելու համար
Ինչպե՞ս են իրականում որոշվում ԵՄ պաշտոնյաների աշխատավարձերը
Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում ծանր արդյունաբերությանը աջակցել «Արտադրված է Եվրոպայում» արտադրությանը