Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով։
Կանխատեսումները արված են ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF):
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 16-17-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 16-19-ը՝ 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք՝ ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-18-ն ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 16-18-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 19-ին սպասվում է անձրև։
Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:
Գագիկ Սուրենյանի էջից

Բաց մի թողեք
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին