– Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական գործողությունների կենտրոնից լուսանկար է տարածվել Թեհրանում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արդեն նախկին քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունից մի քանի րոպե առաջ։
Գործողությունը վերահսկել են ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Շլոմի Բինդերը և Իսրայելի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարը։
– Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա, «Al Jazeera»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Ես չեմ հասկանում, թե ինչու ամերիկացիները և իսրայելցիները դեռ չեն գիտակցել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի հզոր քաղաքական կառուցվածք։ Մեկ անձի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում այս կառուցվածքի վրա»։
– Իրանը մտադիր է մշակել նոր կանոններ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ավարտից հետո, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
– Իրանը զանգվածային հարձակում է սկսել Իսրայելի դեմ։
– Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանի Զաֆարանիե շրջանում մահափորձի թիրախ է դարձել, հաղորդել են իսրայելական լրատվամիջոցները: Ղալիբաֆի ողջ մնալու մասին տեղեկություններ չկան։

Բաց մի թողեք
«Տիպիկ բրիտանական սկանդալ». Լուսանկար
Նորվեգիայի նախարարները խորհրդարանում հարցաքննվել են սեռական հանցագործության համար դատապարտված Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ
Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում