ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարդ թվացող գործերն արժե ստանձնել օրվա առաջին կեսին: Այդպես դուք արագ գլուխ կհանեք դրանցից, սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Լավ կանցնեն կարևոր զրույցները: Ձեզ համար հեշտ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ:
Օրվա երկրորդ կեսը լավը կլինի ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք կկարողանաք զարմացնել մտերիմներին, կգտնեք հուսահատվածներին ուրախացնելու ձևը: Նշված ժամանակահատվածը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Չի բացառվում՝ նոր նախասիրություն ձեռք բերեք:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Արժե համբերությամբ զինվել: Դա հատկապես կարևոր կլինի նրանց համար, ովքեր այս հատվածի համար կարևոր մի բան են ծրագրել, պատրաստվում են լուրջ գործ ստանձնել: Անհրաժեշտ արդյունքին արագ հասնել չի ստացվի: Բայց եթե դուք շատ չշտապեք և ուրիշներին էլ չշտապեցնեք, ապա ամեն ինչ հաջող կդասավորվի, նպատակին էլ կհասնեք:
Հիշեք ձեր հին ծրագրերի մասին. օրը հարմար կլինի դրանք կյանքի կոչելու համար: Եթե վաղուց էիք ուզում ուսում սկսել, զբաղվել ինքնազարգացմամբ, հրաժարվել վնասակար սովորույթներից, ապա սկսեք գործել. դրա համար հիմա ամենահարմար պահն է: Հաջող կլինեն գնումները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե ոչ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Կենտրոնացեք բարդ գործերի վրա: Այսօր դուք կկարողանաք լավ գլուխ հանել դրանցից, եթե չշեղվեք: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, նույնիսկ փորձված համախոհներից անվերապահ աջակցություն չսպասեք: Օգնականներ անպայման կգտնվեն, բայց դա շատ ավելի ուշ տեղի կունենա:
Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել միապաղաղ ու ձանձրալի, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Դուք դրանցից գլուխ կհանեք, բայց ուժեր ներդնելու կարիք կլինի: Օրվա վերջին դուք կզգաք, որ պիտի հանգստանաք ու ցրվեք, և նման հնարավորություն կընձեռվի:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ժամանակ մի կորցրեք: Այսօր շատ բան պիտի հասցնեք, ընդ որում՝ ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Առավոտյան հազիվ թե կարողանաք խուսափել լարված պահերից, անհասկացողությունից: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ազատ ու հանգիստ կզգաք, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր հանդիպումների համար. դրանք կանցնեն այնպես, ինչպես ձեզ է պետք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դրանք ռոմանտիկ շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին մի տրվեք: Այդպես հաջողությամբ կանցկացնեք գործնական բանակցությունները, կկարողանաք խուսափել մանր-մունր վեճերից, որոնք բոլորի տրամադրությունը կփչացնեին: Հենց ձեր վարքի շնորհիվ նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները:
Օրը լավը կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կորոշեք, թե ինչպես է պետք գործել, կմտապահեք այն, ինչ պետք է: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, և դուք կհետևեք դրանց: Հավանական են դրամական մուտքեր. շահավետ գործարքներ կնքելու շանս կա:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Մտածեք լավի մասին: Օրը բազում նոր հնարավորություններ կբացի, որոնց թվում կլինեն այնպիսիք, որոնց մասին վաղուց էիք երազում: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք վարվել, և դուք կհետևեք նրան: Լավ կանցնեն հին ընկերների հետ հանդիպումները, ռոմանտիկ ժամադրություններն էլ հաճելի կլինեն ու երկար կհիշվեն:
Սակայն դժվարություններից ամբողջությամբ խուսափել այսօր հազիվ թե ստացվի: Հնարավոր են ոչ մեծ ձգձգումներ աշխատանքի մեջ, կխախտվեն պայմանավորվածությունները: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքներին:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Զրուցեք տարբեր մարդկանց հետ: Այսօր դուք հետաքրքիր բաներ իմանալու և այնպիսի ինֆորմացիա ստանալու շանս կունենաք, որը ձեզ կօգնի ճիշտ որոշում ընդունել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք կզգաք, որ շրջապատողները ավելի շատ են վստահում ձեզ, ուշադիր լսում են ձեր խոսքերը, հաճախ փորձում են օգնել, եթե դրա անհրաժեշտությունն առաջանում է:
Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ դուք կգտնեք վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրների լուծման բանալին: Եթե դժվարություններ առաջանան, լսեք ինտուիցիայի ձայնին: Այն անպայման կհուշի, թե ինչպես հաղթահարեք դրանք:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրն սկսեք ամենակարևոր գործերից ու աշխատեք ժամանակը զուր չծախսել: Առավոտը արդյունավետ կանցնի, միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք: Ավելի ուշ լարված ժամանակահատված կգա, երբ հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, ստիպված պիտի լինեք մի քանի հարց միաժամանակ լուծել: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, եթե պահպանեք ինքնատիրապետումը:
Երեկոն լավը կլինի հաճելի զբաղմունքների համար: Մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ, և դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, ոչ մեծ նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա առաջին կեսին առաջ եկած գաղափարներին լուրջ վերաբերվեք: Սկզբում դրանք կարող են բավական տարօրինակ, չափազանց համարձակ կամ պարզապես անժամանակ թվալ, բայց ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես իրագործել մտածածը: Օրվա կեսը հարմար կլինի գործնական բանակցությունների համար: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք:
Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ավելորդ հուզումներից, սթրեսային իրավիճակներից: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին: Հոգսերից շեղվելու և բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձև անպայման կգտնվի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Նախաձեռնող եղեք և ձեզ ընդառաջ կգան: Օրը հրաշալի կլինի գաղափարներով կիսվելու և նոր համախոհներ գտնելու, նոր բան առաջարկելու համար: Առաջատարի ձեր հատկանիշներն այսօր շատ վառ կարտահայտվեն: Կհաջողվի ոգեշնչել շատերին, ինքնավստահություն հաղորդել այն մարդկանց, որոնք սկսել էին կասկածել իրենք իրենց: Շրջապատողները կլսեն ձեր կարծիքը, կհետևեն ձեր խորհուրդներին:
Լավ է զբաղվեք տնային գործերով: Դրանք հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա: Դուք ամեն ինչին ստեղծագործաբար կմոտենաք, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին ու գոհ կմնաք դրանից:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հասեք անհնարինին: Դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել շատ բարդ գործերից, ստանալ այն, ինչին վաղուց էիք ձգտում: Հավանական են նշանակալի մասնագիտական հաջողություններ: Դրանց շնորհիվ դուք ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնց կուզենաք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:
Օրը հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպելու, համատեղ ուղևորությունների համար: Օգտակար կլինի ակտիվ հանգիստը. դուք բազում վառ հույզեր կստանաք, տրամադրությունն էլ անմիջապես կլավանա: Հաճելի տպավորություն կթողնի ռոմանտիկ ուղևորությունը:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Մի շտապեք: Առավոտը հարմար կլինի առօրյա գործերի, մանր-մունր խնդիրները լուծելու համար: Օրվա առաջին կեսին հազիվ թե գլխապտույտ հաջողությունների հասնեք, բայց ավելի ուշ դա հնարավոր կդառնա: Բանակցությունները նույնպես կարևոր է անցկացնել առանց շտապելու: Ճիշտ որոշումներ ընդունելու համար ձեզ ժամանակ է պետք:
Օրվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում հնարամտություն ու համառություն, միևնույն իրավիճակի մեջ մի քանի տեսանկյուններից խորանալու ունակություն պահանջող գործերում: Պետք կգա այն ամենը նկատելու կարողությունը, ինչը վրիպել է ուրիշների աչքից: Դրա շնորհիվ դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի:

Բաց մի թողեք
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ. Լուսանկար
Դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն Մելիքբեկյան
«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. Լուսանկարներ