Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են, որ նրա դեմքին ասեն իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի եւ նոր տնօրենի նշանակման հետ, սակայն հանդիպումը չի կայացել` Փաշինյանը չի մտել թանգարան։
Թաշչյանն արդեն կրճատել է տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, արգելում է մասնակցել միջազգային միջոցառումներին` ասելով, որ դրա ժամանակը չէ։ Բայց Փաշինյանի այցից առաջ տարածքի մաքրությանն ու աղբամանները դատարկելուն անձամբ է հետեւել։
Այցի օրը ինստիտուտի «Ժանսեմ» պատկերասրահում «Ինքնություն, հիշողություն եւ վերապրում. հայ երեխաները՝ ցեղասպանության ընթացքում» ցուցադրության բացումն էր նաեւ, որը նույնպես չի գրավել Փաշինյանի ուշադրությունը:


Բաց մի թողեք
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ. Լուսանկար
Ինչպիսի՞ն էր այս քարոզարշավը` փորձենք ամփոփել