06/05/2026

EU – Armenia

Պուտինն ու ես․ Զախարովան՝ իր ամսունության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է պատմել իր հարսանիքի մասին, որը տեղի է ունեցել 2005 թվականին Նյու Յորքում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում:

Նրա խոսքով՝ ապագա ամուսնու հետ ծանոթությունը տեղի է ունեցել ԱՄՆ գործուղման մեկնելուց կարճ ժամանակ առաջ:

«Բոլոր փաստաթղթերը ձեռքիս էին, ես չէի կարող հիասթափեցնել իմ գերատեսչությանը, իմ կոլեկտիվին»,- պատմել է նա Sputnik ռադիոյի եթերում:

Նա Նյու Յորքում աշխատել է մի քանի ամիս, այնուհետև նրա ապագա ամուսինը ժամանել է ԱՄՆ՝ ամուսնությունը պաշտոնապես ձևակերպելու համար:

«Մենք գնացինք հյուպատոսություն և ամուսնացանք: Այսպիսին էր մեր հարսանիքը: Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող հյուպատոսությունում փոխհյուպատոսը մեզ գրանցեց: Սենյակում չորսով էինք՝ փոխհյուպատոսը, ես ու ընտրյալս և Պուտինի դիմանկարը»,-ընդգծել է նա:

Զախարովան կրկին շեշտել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր ընտանիքի անդամները երկքաղաքացիություն կամ այլ երկրում կացության թույլտվություն չունեն: