ԵՄ Խորհուրդը ներկայացրել է մի նախագիծ, որով նախատեսվում է բլոգերներին եւ ինֆլյուենսներին, ովքեր գործում են սոցկայքային հարթակներում, ինչպիսիք են «Յութուբն» ու «Տիկտոկը», հրավիրել պաշտոնական գագաթնաժողովներին եւ նախարարական հանդիպումներին։
Բրյուսելում ինֆորմացիայի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նիստին ներկա դիվանագետները մեղմ ասած՝ շոկի մեջ են հայտնվել Եվրոպայի խորհրդի այդ առաջարկից, որը գործելու է արդեն հուլիսից։
Նրանք նաեւ կկարողանան մուտք գործել Բրյուսելում գտնվող Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, որը ներկայումս բաց է միայն հավատարմագրված լրագրողների համար։
Նրանք, սակայն նախարարներին եւ լիդերներին հարցեր տալու իրավունք չեն ունենա։
Լրագրողները եւ լրագրողական կազմակերպությունները արդեն քննադատել են այդ նախագիծը, համարելով, որ ինֆլյուենսները չունեն նույն պարտավորությունները հասարակության առաջ, ինչ լրագրողները։

Բաց մի թողեք
Ֆինլանդիայի ֆավորիտը և Իսրայելը անցան Եվրատեսիլի եզրափակիչ. Լուսանկարներ
«Եվրատեսիլ 2026». Վրաստանը չանցավ․ ի՞նչ է հայտնի Հայաստանի մասնակցի մասին
Metallica ռոք խմբի համերգը իրական երկրաշարժ է հարուցել. Լուսանկար