Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից Մերձավոր-Արեւելյան հակամարտությունում ներկայիս ներգրավված վիճակը, լավագույն պահն է Եվրոպայի համար՝ սեփական ինքնիշխանությունը ամրապնդելու եւ սեփական միասնական բանակը ստեղծելու համար։
«Մենք պետք է ազատ լինենք կախվածությունից։ Մեզ անհրաժեշտ է բանակ, ընդհանուր պաշտպանական պոտենցիալ»,- ասել է Ալբարեսը Politico-ի հետ զրույցում։ Համաեվրոպական բանակի ստեղծումը, ըստ իսպանացի նախարարի, չի նշանակում, թե Եվրոպան հրաժարվում է ՆԱՏՕ-ից, սակայն եթե ՆԱՏՕ-ում ոչինչ տեղի չի ունենում, ապա անհրաժեշտություն է առաջանում միայն սեփական ուժերին ապավինելու։


Բաց մի թողեք
Լոնդոնի ֆինանսական կենտրոնը («Սիթին») չի ցանկանում կրկին ենթարկվել «Բրեքզիթի» (Brexit) հետ կապված ցնցումների
Էստոնիան ռուսական օկուպացիայի ծրագիր ունի. կառավարել իր կառավարությունը ամպից
Իտալիայի ինքնահռչակ «դժոխային» գեներալը ցանկանում է իր ձայնը տալ Մելոնիի երկրորդ ժամկետում. Լուսանկար