Brexit-ը՝ Եվրամիության կազմից դուրս գալը, Մեծ Բրիտանիային դարձրել է ավելի աղքատ։ Այս մասին հայտարարել է բրիտանական վարչապետ Կիր Ստարմերը։
Նա խիստ քննդատության է ենթարկել Brexit-ի հետեւանքները եւ այդ պրոցեեսում բրիտանացի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջի ունեցած դերակատարությունը։ Ստարմերը նշել է, որ այն ակնկալիքները, որ կային՝ կապված Brexit-ի հետ, մեծ հաշվով չեն իրականացրել։
«Նայջել Ֆարաջն ասում էր, որ Brexit-ը մեզ ավելի հարուստ կդարձնի։ Դա սուտ է։ Այն մեզ ավելի աղքատ դարձրեց»,- ասել է բրիտանական վարչապետը։ Նա ընդգծել է, որ չեն իրականացվել նաեւ անվտանգային եւ միգրացիոն ոլորտներում եղած սպասելիքները։
Միգրացիայի մակարդակը կտրուկ աճել է, անվտանգային միջավայրը՝ թուլացել։ Ստարմերը նաեւ ասել է, որ Ֆարաջը երկիրը սխալ ճանապարհով է տարել եւ խաբել է բոլոր բրիտանացիներին, ըստ էության։

Բաց մի թողեք
Դանիայի զինվորականները խոստովանում են 2025 թվականին անօդաչու թռչող սարքերի ներխուժման վերաբերյալ զեկույցում առկա թերությունները
Չինաստանի հետ «բարդ» բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել. հայտնել է ԵՄ առևտրի հարցերով պատասխանատուն
Մոլդովայի ԱԳՆ-ն ԱԹՍ-ների կործանումից հետո կանչել է Ռուսաստանի դեսպանին