16/05/2026

EU – Armenia

Լուսանկարներում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․

«Էս ա ձեր ինքնությունը ու պահած բանակը:

Երբ Ղարաբաղի գեներալների հարստանալու մասին վարչապետը խոսում էր, ոմանք ասում էին՝ կրկին հարձակվում եք բանակի վրա: Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը նա սարքել էր, հետո վաճառել բանակի վրա, հետո ինքն էլ ձրի ապրում էր մեջը:

700063829_10164287478598501_5393526154033359830_n.jpg (368 KB)

Էս է ձեր պահած բանակը, սա է կալուգացի օլիգարխի, նրա եղբոր՝ Սերժի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի, Ռոբի, Սերժի, Լուկաշենկոյի օրթաղ Ծառուկյանի, այն ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանի ինքնությունն ու պահած բանակը: Էս նկարից հետո էլ ոչ մի դերասանություն ձեր կատարմամբ իզուր է ու կեղծ: Եվ վերադարձը սրան բացառված է: Ժողովուրդը տեսել է, ժողովուրդը թույլ չի տա»: