«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է գույքի և եկամուտների վերաբերյալ իր հերթական հայտարարագիրը, որից պարզ է դառնում՝ իշխող քաղաքական ուժի ֆինանսական մուտքերի զգալի մասը ձևավորվել է պետական ֆինանսավորումից, նվիրատվություններից և անդամավճարներից։
Ըստ ներկայացված փաստաթղթի՝ կուսակցության դրամական միջոցները կազմել են 127 մլն 898 հազար 665 դրամ։
Հայտարարագրի համաձայն՝ կուսակցության ընդհանուր եկամուտները կազմել են 846 մլն 608 հազար դրամ։ Այդ գումարից 234 մլն 727 հազար դրամը եղել է պետական ֆինանսավորում՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։
Եվս 481 մլն 790 հազար դրամը կուսակցությունը ստացել է որպես նվիրատվություն, իսկ 129 մլն 524 հազար դրամը ձևավորվել է անդամավճարների հաշվին։ Մնացած գումարը, ըստ հայտարարագրի, եղել է դատական ծախսերի փոխհատուցում։
Նշենք, որ կուսակցությունների ֆինանսական հայտարարագրերը հրապարակվում են օրենքով սահմանված կարգով՝ ապահովելու քաղաքական ուժերի ֆինանսական գործունեության թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։

Բաց մի թողեք
Բաղրամյան պողոտայում ծառեր են կտրում․ Բնակիչները բողոքում են․ Տեսանյութ
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է մաhացած 14-ամյա աղջնակ. Լուսանկար
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար տվյալների բազա կստեղծվի անհայտ կորածների մասին