«Ֆիդես» կուսակցությունը լուրջ սխալներ է թույլ տվել ընտրարշավի ընթացքում, մասնավորապես՝ լիովին պարտվելով թվային տարածքում երիտասարդ սերնդի ազդեցության համար պայքարում, ինչը հանգեցրել է նրա պարտությանը:
Այս մասին ասել է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ֆիդես» կուսակցության համագումարն ընդունել է ընտրությունների վերաբերյալ 10 հայտարարություն պարունակող փաստաթուղթ։
«Ընտրարշավը ձախողվեց. մրցակիցը շատ ավելի գրավիչ էր։ Մենք մինչև վերջ հետապնդեցինք հաղթանակը՝ անտեսելով մեր հակառակորդի առավելությունները, ուստի չփոփոխեցինք մեր քարոզարշավի ռազմավարությունը», – ասել է Օրբանը։
Նա նշել է, որ «Ֆիդեսը» թերագնահատել է «Տիսա» կուսակցության բարձր մասնակցությունը, մոբիլիզացիոն ներուժն ու չի կարողացել արձագանքել «դրա սանձազերծված ատելության արշավին»։
«Մենք աղետալի պարտություն կրեցինք թվային տարածքում՝ չկարողանալով գրավել երիտասարդների ուշադրությունը։ Արտասահմանից վերահսկվող ալգորիթմները առաջնահերթություն տվեցին այն ամենին, ինչը կհանգեցներ կառավարության փոփոխության։ Պատերազմի սպառնալիքի մասին մեր նախազգուշացումները չեզոքացվեցին», – նշել է Օրբանը։


Բաց մի թողեք
Որտե՞ղ է Կարոլինը։ Գերմանական լեռներում երիտասարդ կին է անհետացել. արդեն մի քանի շաբաթ է՝ նրանից ոչ մի հետք չկա
Արքայազն Հարին Ուկրաինա կատարած անակնկալ այցի ժամանակ ասել է․ «Դուք հաղթելու եք»
Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ պաշտպանական ընկերության դեմ իրականացված «դիվերսիոն հարձակումից» հետո